16:44  ,  22 մայիսի, 2017

8 մեդալ՝ սամբոյի Եվրոպայի առաջնությունից

Մինսկում մայիսի 19-ից 22-ն անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությունից հայ մարզիկները կվերադառնան 8 մեդալով՝ 1 ոսկե, 2 արծաթե ու 5 բրոնզե, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։

Մարզական սամբոյի մրցաշարում 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, Արթուր Սահակյանը (62 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) ու Արսեն Ղազարյանը (74 կգ) նվաճել են բրոնզե մեդալ։

Մարտական սամբոյի մրցաշարում Գրիգոր Մխիթարյանը (52 կգ) նվաճել է արծաթե մեդալ, իսկ Հարություն Սարգսյանը (57 կգ), Կոլյա Կարապետյանը (62 կգ) եւ Էդգար Մեհրաբյանը (90 կգ) գրավել են երրորդ տեղը։

Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնությանը մեկնել էր 18 սամբիստով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում