12:33  ,  22 մայիսի, 2017

«Ռեալի» չեմպիոնական երթը (ֆոտոշարք)

Մադրիդի «Ռեալը», ռեկորդային 33-րդ անգամ դառնալով ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն, հաղթանակը տոնել է երկրպագուների հետ:

Մադրիդի Պլասա Սիբելես հրապարակում անցկացված տոնախմբությանը մասնակցել են հազարավոր երկրպագուներ: «Ռեալի» ֆուտբոլիստները շրջել են ավտոբուսով եւ երկրպագուների հետ տոնել հաղթանակը:

Հիշեցնենք, որ Արքայական ակումբն Իսպանիայի չեմպիոն նախորդ անգամ դարձել էր 2012-ին: «Ռեալն» այս տարի 3 միավոր գերազանցեց երկրորդ տեղը գրաված «Բարսելոնային», որը Իսպանիայի չեմպիոն դարձել է 24 անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում