12:14  ,  22 մայիսի, 2017

Մոուրինյոյի ասուլիսը տեւել է 10 վայրկյան

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետխաղյա ասուլիսը «Քրիսթալ Փելասի» դեմ Անգլիայի առաջնության վերջին տուրի հանդիպումից հետո տեւել է 10 վայրկյան: Լրագրողները հարցեր չեն ունեցել պորտուգալացի մասնագետին, որն այդ խաղում հանգստանալու հնարավորությւոն էր տվել թիմի առաջատարներին:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր 2:0 հաշվով եւ 69 միավորով գրավել 6-րդ տեղը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել մանչեսթերցիների կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է Ամստերդամի «Այաքսի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, որը կկայանա մայիսի 24-ին Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում: Հոլանդական ակումբը եվրագավաթների եզրափակիչում նախորդ անգամ հանդես եկել է 1996-ին: Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս