14:16  ,  22 մայիսի, 2017

Բռնցքամարտի Հայաստանի պատանիների չեմպիոնները

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը:

Մայիսի 15-ից անցկացված առաջնության 13 քաշային կարգերում հանդես են եկել 250 մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից: 

Ոսկե մեդալակիր են դարձել՝ Ռուդոլֆ Գարբոյանը (46 կգ), Հայկ Ալաբեկյանը (48 կգ), Արթուր Շախպազյանը (50 կգ), Արթուր Սահակյանը (52 կգ), Ռաֆայել Հակոբյանը (54 կգ), Դավիթ Երիցյանը (57 կգ), Արարատ Հարությունյանը (60 կգ), Կարեն Ստեփանյանը (63 կգ), Արսեն Գրիգորյանը (66 կգ), Գագիկ Վարդանյանը (70 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (75 կգ), Նարեկ Բարսեղյանը (80 կգ) եւ Սարգիս Պողոսյանը (+80 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում