10:35  ,  22 մայիսի, 2017

«Ռեալի» ֆուտբոլիստներն ասուլիսի ժամանակ շամպայն են լցրել Զիդանի վրա

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն Իսպանիայի չեմպիոն դառնալուց հետո ընդհատել են թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետխաղյա ասուլիսը: «Մալագայի» դեմ Պրիմերայի 38-րդ տուրի խաղից (2:0) հետո ֆուտբոլիստները երգելով մտել են ասուլիսների սրահ եւ շամպայն լցրել ֆրանսիացի մասնագետի վրա:

Արքայական ակումբն Իսպանիայի չեմպիոն նախորդ անգամ դարձել էր 2012-ին: Զիդանը «Ռեալի» 6-րդ մարզիչն է, որն Իսպանիայի չեմպիոն է դառնում թե՛ մարզիչի, թե ֆուտբոլիստի կարգավիճակում: Նախկինում դա հաջողվել էր Միգել Մունյոսին, Լուիս Մոլովնիին, Խորխե Վալդանոյին, Վիսենտե դել Բոսկեին ու Բերնդ Շուստերին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում