09:52  ,  22 մայիսի, 2017

Նոել Գեւորն առաջին պարտությունն է կրել պրոֆեսիոնալ ռինգում

Գերմանիայում հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նոել Գեւորն (Նորայր Միքայելյան) առաջին պարտությունն է կրել պրոֆեսիոնալ ռինգում:

Լեհաստանի Պոզնան քաղաքում կայացած մենամարտում 26-ամյա Գեւորը միավորներով պարտվել է լեհ Կշիշտոֆ Վլոդարչիկին: Մրցավարներից մեկն առավելությունտ տվել է հայ բռնցքամարտիկին, իսկ մյուս երկորսը՝ 35-ամյա Վլոդարչիկինին՝ 112: 116, 114:115, 115:113:

Նոել Գեւորը 23-րդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում, որում տարել է 22 հաղթանակ: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր 2016-ի հոկտեմբերի 14-ին՝ հաղթելով բրիտանացի Ստեֆեն Սիմոնսին: 

Կշիշտոֆ Վլոդարչիկն այս հաղթանակից հետո իաժրավունք է ստացել պայքարել IBF-ի չեմպիոնական գոտու համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում