02:10  ,  22 մայիսի, 2017

Շվեդիան՝ աշխարհի չեմպիոն

Տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի առաջնությունն ավարտվել է Շվեդիայի հավաքականի հաղթանակով, որը նախորդ անգամ այս տիտղոսը նվաճել էր 2013-ին: Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի ունեցած եզրափակիչում շվեդները հետխաղյա բուլիտներով 2:1 հաշվով առավելության են հասել Կանադայի հավաքականի նկատմամբ: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:

Երրորդ տեղի համար խաղում Ռուսաստանի հավաքականը 5:3 հաշվով պարտության է մատնել Ֆինլանդիայի թիմին:

Կանադայի հավաքականը չկարողացավ պաշտպանել նախորդ տարի Ռուսաստանում նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս