00:53  ,  22 մայիսի, 2017

Ռամոս. Պրիմերան աշխարհի ամենաբարդ լիգան է

Իսպանական Պրիմերան աշխարհի լավագույն եւ ամենաբարդ լիգան է, այս տարի մրցակցությունը շատ սուր էր, ասել է չեմպիոն հռչակված Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը:

«Շատ հաճելի հույզեր ունեմ: Չեմպիոնական տիտղոսը պարգեւ է կայունության համար: Մեր թիմն արժանի է այս չեմպիոնությանը ամբողջ մրցաշրջանի ընթացքում ցուցադրած խաղի համար: Առանցքային գործոնը կայունությունն է: Ամեն խաղին պետք է մոտենալ եզրափակիչի նման: Մենք պահպանեցինք սառնասրտությունը, երբ անհրաժեշտ էր եւ վերցրեցինք մեր միավորները: «Ռեալը» միշտ պայքարում էր մինչեւ վերջին վայրկյանը եւ վաստակել է այս տիտղոսը»,- Ռամոսի խսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Արքայական ակումբը 33-րդ անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, «Բարսելոնան» դարձել է փոխչեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում