23:24  ,  21 մայիսի, 2017

Զվերեւի անսպասելի հաղթանակը Ջոկովիչի նկատմամբ եւ առաջին տիտղոսը «Մասթերսում»

Հռոմի «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչում Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւը 6:3, 6:4 հաշվով առավելության է հասել սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ՝ դառնալով այս շարքի ամենաերիտասարդ հաղթողներից մեկը: Զվերեւն այժմ 20 տարեկան 31 օրական է:

Այս շարքի հաղթողներից ավելի երիտասարդ են եղել ամերիկացի Մայքլ Չանգը (Տորոնտո-1990, 18 տարեկան, 157 օրական), իսպանացի Ռաֆայել Նադալը (Մոնտե Կարլո-2005, 18 տարեկան, 318 օրական), ուկրաինացի Անդրեյ Մեդվեդեւը (Մոնտե Կարլո-1994, 19 տարեկան, 236 օրական), Նովակ Ջոկովիչը (Մայամի-2007, 19 տարեկան, 314 օրական) եւ ամերիկացի Անդրե Աղասին (Մայամի-1990, 19 տարեկան, 330 օրական):

Զվերեւն առաջին անգամ էր հանդես գալիս «Մասթերսի» եզրափակիչում: Այս հաղթանակի շնորհիվ նա հաջորդ շաբաթ առաջին անգամ կընդգրկվի համաշխարհային դասակարգման առաջին տասնյակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում