22:12  ,  21 մայիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը՝ 2000-ին ծնված առաջին խաղացողը Պրեմյեր լիգայում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Գոմեսը նորամուտն է նշել Անգլիայի Պրեմյեր լիգայում: «Քրիսթալ Փելասի» դեմ 38-րդ տուրի խաղում Գոմեսը 88-րդ րոպեին փոխարինել է անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիին:

Գոմեսը դարձավ 2000 թվականին ծնված առաջին խաղացողը, որը մասնակցեց Անգլիայի Պրեմյեր լիգայի հանդիպման: Ֆուտբոլիստը ծնվել է 2000թ. օգոստոսի 31-ին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 2:0 հաշվով եւ առաջնությունն ավարտել 6-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով