21:18  ,  21 մայիսի, 2017

Անգլիայի չեմպիոն «Չելսիի» պարգեւատրությունը «Ստեմֆորդ Բրիջում»

«Սանդերլենդի» նկատմամբ Անգլիայի առաջնության 38-րդ տուրի խաղում 5:1 հաշվով հաղթանակից հետո Պրեմյեր լիգայի չեմպիոն «Չելսին» Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնում ստացել է չեմպիոնական գավաթը:

«Չելսին», տանելով 30-րդ հաղթանակն ավարտված առաջնությունում, բարելավեց Պրեմյեր լիգայում մեկ մրցաշրջանի ընթացքում տարած հաղթանակների քվի ռեկորդը: Նախորդ նվաճումը եւս պատկանում էր «Չելսիին», որը 2004-2005, 2005-2006 թվականների առաջնություններում տարել էր 29-ական հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում