17:05  ,  21 մայիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը

Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Քրիսթալ Փելասի» դեմ Անգլիայի առաջնության վերջին տուրի խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէ հանդիպմանը: Մոուրինյոյի գլխավորած թիմի հիմնական կազմը պատրաստվում է մայիսի 24-ին կայանալիք «Այաքսի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչին:

«Մանչեսթեր Յունայթեդ». Պերեյրա, Ֆոսու-Մենսա, Բայի, Ջոնս, Միտչել, Մաքթոմինեյ, Տուանզեբե, Պոգբա, Լինգարդ, Ռունի, Հարոպ:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջնությունը կավարտի 6-րդ տեղում, «Քրիսթալ Փելասը» հավակնում է առավելագույնը 11-րդ տեղի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում