01:15  ,  21 մայիսի, 2017

«Մոնակոն» 8 միավոր գերազանցեց ՊՍԺ-ին եւ սահմանեց ռեկորդ. Կավանին՝ «Լիգա-1»-ի լավագույն ռմբարկու

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Մոնակոն» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Ռենին», իսկ ՊՍԺ-ն 1:1 հաշվով ավարտեց «Կանի» դեմ տնային խաղը՝ հաղթանակը բաց թողնելով ավելացված ժամանակում: «Մոնակոն» տարավ 12-րդ անընդմեջ հաղթանակը եւ սահմանեց Ֆրանսիայի առաջնության ռեկորդ:

17 տարվա ընդմիջումից հետո Ֆրանսիայի չեմպիոն դարձած «Մոնակոն» առաջնությունն ավարտեց 95 միավորով, իսկ փոխչեմպիոնի տիտղոսը նվաճած ՊՍԺ-ն հավաքեց 87 միավոր: «Մոնակոն» ու ՊՍԺ-ն նվաճել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

78 միավորով երրորդ տեղը գրավեց «Նիցան», որն ուժերը կփորձի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Չորրորդ եւ 5-րդ տեղերը զբաղեցրած «Լիոնն» ու «Մարսելը» նվաճեցին Եվրոպայի լիգայի ուղեգիր:

Ֆրանսիայի  ուժեղագույնների լիգան լքեցին «Նանսին» ու «Բաստիան», որոնց «Լիգա-2»-ից կփոխարինեն «Ստրասբուրգն» ու «Ամյենը»: 18-րդ տեղը գրաված «Լորյենը» տեղն առաջնությունում պահպանելու համար անցումային խաղեր կանցկացնի «Լիգա-2»-ում երրորդ տեղը գրաված «Տրուայի» հետ:

Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, որը խփեց 35 գոլ: Ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը գրաված Ալեքսանդր Լյակազեթը («Լիոն») դարձավ 28 գոլի հեղինակ, իսկ Ռադամել Ֆալակոն («Մոնակո»)՝ 21:

Ֆրանսիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ռեն» - «Մոնակո»՝ 2:3

Ադամա Դիախաբի, 69 (11մ), 90 – Ֆաբինյո, 42, Ջեմերսոն, 47, Խորխե, 79

ՊՍԺ - «Կան»՝ 1:1

Ադրիեն Ռաբիո, 13 – Ռոնի Ռոդելին, 90+1

Չիրացված 11 մետրանոց՝ Ռոնի Ռոդելին, 75 («Կան»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով