01:00  ,  21 մայիսի, 2017

Հռոմ. Ջոկովիչն ու Զվերեւը կհանդիպեն եզրափակիչում

Թենիսի Հռոմի «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը եւ Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւը:

Կիսաեզրափակիչում Զվերեւը 3 սեթում (6:4, 6:7, 6:1) հաղթեց ամերիկացի Ջոն Իզներին, իսկ սերբ թենիսիստը 6:1, 6:1 հաշվով ուժեղ գտնվեց ավստրիացի Դոմինիկ Տիմից, որը նախորդ փուլում պայքարից դուրս էր թողել իսպանացի Ռաֆայել Նադալին: Եզրափակիչը կկայանա մայիսի 21-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում