00:53  ,  21 մայիսի, 2017

ԱԱ-2017. Եզրափակիչում՝ Կանադա - Շվեդիա

Գերմանիայում եւ Ֆրանսիայում ավարտին մոտեցող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Կանադայի եւ Շվեդիայի հավաքականները:

Երկրորդ կիսաեզրափակիչում Շվեդիայի թիմը 4:1 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի հավաքականին: Ավելի վաղ կանադացիները 4:2 հաշվով կամային հաղթանակ էին տարել Ռուսաստանի հավաքականի նկատմամբ:

Եզրափակիչը կկայանա մայիսի 21-ին: Նույն օրը Ռուսաստանի եւ Ֆինլանդիայի հավաքականները կհանդիպեն երրորդ տեղի համար խաղում:

Հիշեցնենք, որ Կանադայի հավաքականը պաշտպանում է նախորդ տարի Ռուսաստանում նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում