20:05  ,  20 մայիսի, 2017

ԱԱ-2017. Կանադան հաղթեց Ռուսաստանին եւ դուրս եկավ եզրափակիչ

Կանադայի հավաքականը դարձավ Գերմանիայում եւ Ֆրանսիայում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը:

Կիսաեզրափակիչում կանադացիները 4:2 հաշվով կամային հաղթանակ տարան  Ռուսաստանի հավաքականի նկատմամբ: Ընդ որում՝ վերջին՝ երրորդ մրցափուլից առաջ ռուսները հաղթում էին 2:0 հաշվով:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Շվեդիան ու Ֆինլանդիան:

Հիշեցնենք, որ Կանադայի հավաքականը պաշտպանում է նախորդ տարի Ռուսաստանում նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում