16:31  ,  20 մայիսի, 2017

Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության նոր կազմը

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանն անցկացրել է ֆեդերացիայի նախագահության եւ մարզչական խորհրդի նիստ, որին մասնակցել են ֆեդերացիայի անդամներ, հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի մարզիչներ: 

Մասնակիցներն ընտրել են ֆեդերացիայի երկու փոխնախագահներին: Հունահռոմեական ոճի ըմբշամարտում տարվող աշխատանքները կհամակարգի Արսեն Բադալյանը, ազատ ոճի ըմբշամարտինը՝ Ռոբերտ Խաչատրյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզչական խորհրդի նախագահ է ընտրվել հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, իսկ ազատ ոճի ըմբշամարտի մարզչական խորհրդի նախագահ՝ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը: 

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է ընտրվել Արայիկ Բաղդադյանը, իսկ Երեւանի ֆեդերացիայի նախագահ՝ Սամվել Գեւորգյանը, որը նիստի ընթացքում Հ. Ռոստոմյանի հրամանով նշանակվել է նաեւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի խորհրդական, փոխանցում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս