14:22  ,  20 մայիսի, 2017

Լեբրոն Ջեյմսը չի ընդգրկվել մրցաշրջանի ամենաարդյունավետ խաղացողի թեկնածուների թվում

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ներկայացրել է այս մրցաշրջանի լավագույն խաղացողների թեկնածուների անունները:

NBA գործող չեմպիոն «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը չի ընդգրկվել մրցաշրջանի ամենաարդյունավետ խաղացողի 3 թեկնածուների թվում: Մրցանակի համար կպայքարեն Ռասել Ուեստբրուկը Օկլահոմա»), Ջեյմս Հարդենը Հյուսթոն») եւ Կավայ Լեոնարդը Սան Անտոնիո»): Հաղթողի անունը հայտնի կդառնա հունիսի 26-ին կայանալիք մրցանակաբաշխությունում:

Մրցաշրջանի MVP. Ռասել Ուեստբրուկ Օկլահոմա»), Ջեյմս Հարդեն Հյուսթոն»), Կավայ Լեոնարդ Սան Անտոնիո»):

Լավագույն պաշտպանողական խաղացող. Կավայ Լեոնարդ Սան Անտոնիո»), Դրեյմոնդ Գրին Գոլդեն Սթեյտ»), Ռուդի Գոբեր Յուտա»):

Տարվա մարզիչ. Գրեգ Պոպովիչ Սան Անտոնիո»), Մայք Դ՛Անտոնի Հյուսթոն»), Էրիկ Սպոելստրա Մայամի»):

Տարվա նորեկ. Ջոել Էմբիդ Ֆիլադելֆիա»), Դարիո Շարիչ Ֆիլադելֆիա»), Մալկոլմ Բրոգդան Միլուոկի»):

Ամենաառաջադիմող խաղացող. Նիկոլա Յոկիչ Դենվեր»), Յաննիս Ադետոկումբո («Միլուոկի»), Ռուդի Գոբեր Յուտա»):

Լավագույն 6-րդ խաղացող. Էրիկ Գորդոն Հյուսթոն»), Լու Ուիլյամս Հյուսթոն»), Անդրե Իգոուդալա Գոլդեն Սթեյտ»):

Հիշեցնենք, որ ավելի վաղ ներկայացվել էին նաեւ մրցաշրջանի խորդհրդանշական հնգյակները, որոնք կազմվել էին լրագրողների քվեարկության արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում