12:40  ,  20 մայիսի, 2017

Միշել Տեր-Զաքարյանի թիմը պարտությամբ է ավարտել առաջնությունը, «Ամյենը» հաղթանակ է կորզել 95-րդ րոպեին եւ նվաճել «Լիգա-1»-ի ուղեգիր

Ֆրանսիական «Լիգա-2»-ի վերջին՝ 38-րդ տուրում «Ռեյմսը» տանը 1:2 հաշվով պարտվել է «Ամյենին», որը 66 միավորով գրավել է երկրորդ տեղը եւ նվաճել ուժեղագույնների լիգայի ուղեգիր: «Ամյենը» հաղթական գոլը խփել է ավելացված ժամանակի 5-րդ րոպեին եւ առաջին տեղը գրաված «Ստրասբուրգի» պես նվաճել «Լիգա-1-ի» ուղեգիր:

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը 55 միավորով առաջնությունն ավարտել է 7-րդ տեղում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆրանսիական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Միշել Տեր-Զաքարյանը հաջորդ մրցաշրջանում կարող է գլխավորել «Մոնպելյոն», որն ապահովել է տեղը «Լիգա-1»-ում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով