10:50  ,  20 մայիսի, 2017

NBA. «Քլիվլենդը» հաղթեց 44 միավորի տարբերությամբ, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի երկրորդ խաղում գործող չեմպիոն «Քլիվլենդը» մրցակցի խաղահրապարակում 130:86 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բոստոնի» նկատմամբ: Շարքի հաշիվը դարձավ 2:0:  

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Լեբրոն Ջեյմսը «Քլիվլենդի» կազմում հավաքեց 30 միավոր:

Խաղից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Քլիվլենդի» խաղացող Ջեյ Այր Սմիթը:

NBA, կիսաեզրափակիչ

«Բոստոն»  «Քլիվլենդ»՝ 86:130 (18:32, 13:40, 26:31, 29:27)

Շարքի հաշիվը՝ 0:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում