23:50  ,  19 մայիսի, 2017

Տիգրան Կիրակոսյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին եւ դարձել Եվրոպայի չեմպիոն (ֆոտո)

Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը նվաճել է Մինսկում մեկնարկած մարզական սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը: Նա հավասարը չի ունեցել 52 կգ քաշային կարգում: Եզրափակիչում վանաձորցի ըմբիշը 5:0 հաշվով հաղթել է ադրբեջանցին Ագասիֆ Սամադովի:

Տիգրան Կիրակոսյանը երրորդ անգամ է հռչակվում Եվրոպայի չեմպիոն: Նա Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ 2014-ին ու 2015-ին:

Մարտական սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար մեդալ է նվաճել է Հարություն Սարգսյանը: Բանակի կենտրոնական մարզական ակումբում ծառայող մարզիկը երրորդ տեղն է գրավել 57 կգ քաշային կարգում:

Տիգրան Կիրակոսյանի եզրափակիչ գոտեմարտի տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս