17:51  ,  19 մայիսի, 2017

Չեմպիոնների լիգա. Խմբային մրցաշարի առաջին 16 մասնակիցները

Արդեն հայտնի են Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին 16 մասնակիցները։ Այդ իրավունքը նվաճեց նաեւ Բելգիայի չեմպիոնական տիտղոսն ապահոված «Անդերլեխտը»։

Իսպանիայում խմբային մրցաշարի ուղեգիրն ապահովել են «Ռեալը», «Բարսելոնան» ու Մադրիդի «Աթլետիկոն», Գերմանիայում՝ Մյունխենի «Բավարիան» ու «ՌԲ Լայպցիգը», Անգլիայում՝ «Չելսին» ու «Տոտենհեմը», Պորտուգալիայում՝ «Բենֆիկան» ու «Պորտուն», Ֆրանսիայում՝ «Մոնակոն» ու ՊՍԺ-ն։

Եվս հինգ երկրներում խմբային փուլում հանդես գալու իրավունքն ապահովել է մեկական թիմ. Հոլանդիայում՝ «Ֆեյենորդը», Ռուսաստանում՝ Մոսկվայի «Սպարտակը», Ուկրաինայում՝ Դոնեցկի «Շախտյորը», Բելգիայում՝ «Անդերլեխտը», Շվեյցարիայում՝ «Բազելը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում