10:17  ,  19 մայիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն խաղացողը՝ ֆուտբոլիստների ու երկրպագուների վարկածով (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել էկվադորցի պաշտպան Անտոնիո Վալենսիան, հայտնում է ակումբի կայքը:

Իսպանացի կիսապաշտպան Անդեր Հերերան լավագույնն է ճանաչվել երկրպագուների քվեարկության արդյունքում: Հերերան ստացել է Sir Matt Busby Player of the Year մրցանակը, որը նախորդ 3 տարիներին բաժին էր հասել իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեային:

Անգլիացի 19-ամյա պաշտպան Աքսել Տուանզեբեն էլ ստացել է փոխարինողի թիմի լավագույն խաղացողի համար նախատեսված մրցանակը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի»՝ այս մրցաշրջանի լավագույն գոլ էր ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «կարիճի հարվածով» գոլը «Սանդերլենդի» դարպասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում