09:55  ,  19 մայիսի, 2017

ԱԱ. Կիսաեզրափակիչի զույգերը եւ քառորդ եզրափակիչի տեսությունը

Գերմանիայում եւ Ֆրանսիայում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի զույգերը:

Քառորդ եզրափակիչում Շվեդիան 3:1 հաշվով հաղթել է Շվեյցարիային, իսկ Կանադան ուժեղ է գտնվել գերմանացիներից՝ 2:1: Ավելի վաղ Ռուսաստանի հավաքականը 3:0 հաշվով պարտության էր մատնել չեխերին, իսկ ֆինները հաղթել էին ԱՄՆ-ի թիմին՝ 2:0:

Եզրափակիչի ուղեգրի համար ռուսները կմրցեն Կանադայի հետ, իսկ ֆինները՝ Շվեդիայի: Կիսաեզրափակիչի հանդիպումները կկայանան մայիսի 20-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 21-ին:

ԱԱ-2017, քառորդ եզրափակիչ

Կանադա - Գերմանիա՝ 2:1

Շվեդիան - Շվեյցարիա՝ 3:1

Ռուսաստան - Չեխիա՝ 3:0

Ֆինլանդիա - ԱՄՆ՝ 2:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում