00:22  ,  19 մայիսի, 2017

Վահան Բիչախչյանը՝ Արեւելյան Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների մեջ

Voetbalzone.nl-ն կազմել է Արեւելյան Եվրոպայի երկրների լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակը:

Լավագույն 20-ի մեջ է նաեւ Գյումրիի «Շիրակի» եւ Հայաստանի պատանեկան հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

Հիշեցնենք, որ 17-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է նաեւ մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Golden Boy համաշխարհային մրցանակի 98 թեկնածուների ցուցակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս