23:11  ,  18 մայիսի, 2017

ԱԱ. Ռուսաստանն ու Ֆինլանդիան կիսաեզրափակիչում են

Գերմանիայում եւ Ֆրանսիայում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները՝ Ռուսաստանն ու Ֆինլանդիան: Ռուսաստանի հավաքականը 3:0 հաշվով պարտության մատնեց չեխերին, իսկ ֆինները ուժեղ էին ԱՄՆ-ի թիմից՝ 2:0:

Եզրափակիչի ուղեգրի համար ռուսները կմրցեն Կանադա - Գերմանիայի զույգի հաղթողի հետ, իսկ ֆինները՝ Շվեյցարիա - Շվեդիա զույգի հաղթողի հետ:

Կիսաեզրափակիչի հանդիպումները մայիսի 20-ին են, եզրափակիչը՝ մայիսի 21-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում