00:57  ,  18 մայիսի, 2017

«Մոնակոն» 17 տարի անց՝ Ֆրանսիայի չեմպիոն

Ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը 17 տարվա դադարից հետո դարձյալ նվաճեց «Մոնակոն»՝ 8-րդ անգամ: 31-րդ տուրից տեղափոխված խաղում պորտուգալացի Լեոնարդու Ժարդիմի գլխավորած թիմի ֆրանսիացիներ Կիլիան Մբապեի եւ Վալեր Ժերմենի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց «Սենթ Էթյենին»:

Վերջին տուրից առաջ «Մոնակոն» վաստակել է 92 միավոր: Փոխչեմպիոն դարձած ՊՍԺ-ն ունի 86 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 31-րդ տուրից տեղափոխված խաղ

«Մոնակո» - «Սենթ Էթյեն»՝ 2:0

Կիլիան Մբապե, 19, Վալեր Ժերմեն, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով