20:50  ,  17 մայիսի, 2017

«Ուրալը» պարտվեց, Էդգար Մանուչարյանը մասնակցեց առաջին խաղակեսին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալն» ընդունեց Մոսկվայի «Լոկոմոտիվին» եւ պարտվեց 1:2 հաշվով: Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն «Ուրալի» մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց առաջին խաղակեսին:

«Լոկոմոտիվը» 42 միավորով 7-րդ տեղում է, «Ուրալն» ունի 30 միավոր եւ 12-րդն է:

Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:

Ռուսաստանի առաջնություն, 29-րդ տուր

«Ուրալ» - «Լոկոմոտիվ»՝ 1:2

Սոլոմոն Կվերկվելիա, 78, ինքնագոլ – Նեմանյա Պեյչինովիչ, 33, Մանուել Ֆերնանդեշ, 44, 11մ

Հեռացում՝ Անտոն Միրանչուկ («Լոկոմոտիվ»), 61, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում