19:53  ,  17 մայիսի, 2017

Արմեն Համբարձումյան. Գերազանց հույզեր ունեցա, երբ իմացա Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու մասին

Գերազանց հույզեր ունեցա, երբ իմացա Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու մասին, ասել է ռուսական «Մորդովիայի» հարձակվող Արմեն Համբարձումյանը, որն առաջին անգամ հրավեր է ստացել Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմից:

«Հայաստանն իմ ազգն է, պատմական հայրենիքը: Ցանկանում եմ պաշտպանել իմ երկիրը: Քանի որ միշտ հրավիրվել եմ Ռուսաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականներ, մտքեր էին ծագում նաեւ Ռուսաստանի հիմնական հավաքականում հանդես գալու մասին: Բայց օբյեկտիվորեն այդպիսի հնարավորություն չկա: Այդ պատճառով էլ ինչո՞ւ պետք է հրաժարվեմ Հայաստանի առաջարկից: Իմ երկիրն է: Միայն ուրախության եւ հաճույքով կխաղամ այնտեղ»,- Համբարձումյանի խոսքը մեջբերում է championat-ը:

23-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Ռուսաստանի մինչեւ 16 եւ մինչեւ 21 տարեկանների հավաքականներում:

Հայաստանի հավաքականը կսկսի պատրաստվել է հունիսի 10-ին Չեռնոգորիայում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը: Նախքան այդ թիմը Երեւանում հունիսի 4-ին ընկերական հանդիպում կանցկացնի Սենթ Քիթս եւ Նեւիսի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում