10:30  ,  17 մայիսի, 2017

NBA. «Գոլդեն Սթեյտը» երկրորդ հաղթանակը տարավ կիսաեզրափակիչում, Կարին՝ լավագույն դրվագի հեղինակ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի երկրորդ խաղում փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 136:100 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սան Անտոնիոյի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 2:0:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Ստիվեն Կարին «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 29 միավոր:

Խաղից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Ստիվեն Կարին:

NBA, կիսաեզրափակիչ

«Գոլդեն Սթեյտ»  «Սան Անտոնիո»՝ 136:100 (33:16, 39:28, 34:31, 30:25)

Շարքի հաշիվը՝ 2:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում