00:28  ,  17 մայիսի, 2017

Հռոմ. Շարապովան վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից երրորդ սեթում

Թենիսի կանանց Հռոմի մրցաշարի երկրորդ շրջանում ռուսաստանցի Մարիա Շարապովան չի կարողացել ավարտին հասցնել խորվաթ Միրիանա Լյուչիչի հետ հանդիպումը: 4:6, 6:3, 2:1 հաշվով ժամանակ Շարապովան երրորդ սեթում ստիպված է եղել ավարտել պայքարը վնասվածքի պատճառով:

«Ներողություն եմ խնդրում, որ ձախ ազդրի վնասվածքի պատճառով ստիպված եղա կիսատ թողնել խաղը: Կանցնեմ անհրաժեշտ թեստերը, որպեսզի հասկանամ վնասվածքի ծանրությունը»,- Շարապովայի խոսքը մեջբերում է  WТА Insider-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ֆրանսիայի բաց առաջնության կազմակերպիչները հայտարարեցին մրցաշարի կրկնակի հաղթող Շարապովային հրավեր չտալու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում