22:43  ,  16 մայիսի, 2017

Մարիա Շարապովան «Ռոլան Գարոսի» կազմակերպիչներից հրավեր չի ստացել

Մելդոնիումի օգտագործման համար որակազրկման ավարտից հետո Շտուտգարտի մրցաշարում կորտ վերադարձած 30-ամյա ռուսաստանցի Մարիա Շարապովան Մեծ սաղավարտի «Ռոլան Գարոսի» մրցաշարի կազմակերպիչներից մասնակցության հատուկ հրավեր կամ սպիտակ քարտ չի ստացել:

«Այդպիսի հրավեր ստանում են վնասվածքից հետո, բայց դոպինգային պատմությունից հետո չի լինում: Այս որոշումը կարող է հիասթափեցնել Շարապովային եւ նրա երկրպագուներին, բայց խաղի պաշտպանությունը իմ առաքելությունն է»,- օնլայն ասուլիսում հայտարել է Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի նախագահը:

Շարապովան այժմ հանդես է գալիս Հռոմի մրցաշարում եւ դուրս է եկել երկրորդ շրջան:

Ռուսաստանցի մարզուհին Ֆրանսիայի բաց առաջնության կրկնակի չեմպիոն է: Այս տարի մրցաշարը Փարիզում կանցկացվի մայիսի  22-ից հունիսի 11-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում