10:11  ,  16 մայիսի, 2017

Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի «Ռոլան Գարոսին»

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 18-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը բաց կթողնի թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը, հայտնում է թենիսիստի կայքը:

35-ամյա շվեյցարացին այս տարի մրցաշարի չի մասնակցել գրունտի վրա եւ որոշել է կենտրոնանալ խոտի ու հարդի վրա անցկացվող մրցումներին:

Ռոջեր Ֆեդերերը «Ռոլան Գարոսին» չէր մասնակցել նաեւ նախորդ տարի: Նա Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթել է միայն 2009-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում