09:33  ,  16 մայիսի, 2017

NBA. Կիսաեզրափակիչի վերջին մասնակիցն ու օրվա լավագույն դրվագները

«Բոստոնը» դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը: 1/4 եզրափակիչի 7-րդ խաղում «Բոստոնը» տանը 115:105 հաշվով հաղթեց «Վաշինգտոնին»՝ շարքի հաշիվը դարձնելով 4:3:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Բրեդլի Բիլը, որը «Բոստոնի» կազմում վաստակել է 38 միավոր:

Հանդիպումից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը: Կիսաեզրափակիչում «Բոստոնի» մրցակիցը կլինի գործող չեմպիոն «Քլիվլենդը»:

NBA, փլեյ-օֆֆ

«Բոստոն» - «Վաշինգտոն»՝ 115:105 (27:23, 26:32, 32:24, 30:26)

Շարքի հաշիվը՝ 4:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում