23:10  ,  15 մայիսի, 2017

Էդգար Մանուչարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի վիճակագրությունը «Կրասնոդարի» դեմ Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի խաղում:

Մանուչարյանը երկու հարված է կատարել դարպասի ուղղությամբ, մեկ հարված՝ դարպասին: Նրա 36 փոխանցումներից նպատակին հասել է 55.6 տոկոսը: 30-ամյա ֆուտբոլիստը մեկական անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, շրջանցել է մրցակցին, խլել է գնդակը: Էդգարը մեկ անգամ է խախտել կանոնները, նրա դեմ՝ եւս:

Մանուչարյանը ստացել է 6.64 գնահատականը, իսկ «Ուրալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է սլովենացի պաշտպան Գրեգոր Բալաժիցը՝ 7.14:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, Մանուչարյանը փոխարինվել է 67-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում