20:41  ,  15 մայիսի, 2017

«Մոնպելյեն» բանակցում է Միշել Տեր-Զաքարյանի հետ

Ֆրանսիական «Ռեյմսի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանն ամռանն ամենայն հավանականությամբ կլքի պաշտոնը: 54-ամյա մասնագետի հետ այժմ բանակցում է «Մոնպելյեն», որը Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանին առաջարկում է երկու տարվա պայմանագիր, եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է RMC Sport-ը:

Միշել Տեր-Զաքարյանը չկարողացավ «Ռեյմսին» վերադարձնել ուժեղագույնների լիգա, իսկ «Մոնպելյեն» արդեն ապահովել է ուղեգիրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով