14:33  ,  15 մայիսի, 2017

2 մեդալ՝ Եվրոպայի Գավաթից

Հայ ձյուդոիստները 2 բրոնզե մեդալ են նվաճել Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը եւ 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը գրավել են երրորդ տեղը:

Մրցաշարին մասնակցում էին 274 մարզիկներ 16 երկրներից: Հայաստանի թիմն ուներ 11 ներկայացուցիչ: Արցախցի Սոսե Բալասանյանը գրավել է 7-րդ տեղը: Մրցավարական խմբի կազմում է եղել նաեւ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար, օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը, փոխանցում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում