22:39  ,  14 մայիսի, 2017

Ռաֆայել Նադալը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

Թենիսի Մադրիդի «Մասթերս 1000» մրցաշարն ավարտվեց Ռաֆայել Նադալի հաղթանակով:

Եզրափակիչում իսպանացի թենիսիստը 7:6, 6:4 հաշվով առավելության հասավ ավստրիացի Դոմինիկ Տիմի նկատմամբ: Մրցախաղը տեւեց 2 ժամ 17 րոպե:

30-ամյա Ռաֆայել Նադալը 5-րդ անգամ հաղթեց Մադրիդի մրցաշարում եւ նվաճեց կարիերայի 72-րդ տիտղոսը: Նա գրունտի վրա հաղթեց 15-րդ մրցախաղում անընդմեջ:

Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալն ու Դոմինիկ Տիմը 2 շաբաթ առաջ հանդիպել էին նաեւ Բարսելոնայի մրցաշարի եզրափակիչում, որում դարձյալ հաթել էր իսպանացին (6:4, 6:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում