12:12  ,  14 մայիսի, 2017

Ռոնալդուն ու Ռաուլը՝ Ջոկովիչ - Նադալ մրցախաղին (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն ու իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը ներկա են եղել Ռաֆայել Նադալի եւ Նովակ Ջոկովիչի միջեւ թենիսի Մադրիդի «Մասթերս 1000» մրցաշարի կիսաեզրափակիչի մրցախաղին, հայտնում է Daily Mail-ը:

Այդ մրցախաղում իսպանացի Նադալն առավելության էր հասել 6:2, 6:4 հաշվով, իսկ եզրափակիչում նրա մրցակիցը կլինի ավստրիացի Դոմինիկ Տիմը:

Հիշեցնենք, որ Ռաուլն ու Ռոնալդուն միասին Արքայական ակումբում խաղացել են 2009-2010-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում