11:15  ,  14 մայիսի, 2017

Վլադիմիր Կլիչկոյին հաղթած Էնթոնի Ջոշուան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA, IBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան ներկա է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը:

Բրիտանացի 27-ամյա բռնցքամարտիկը լուսանկարվել է անգլիական ակումբի ֆուտբոլիստների հետ եւ թեթեւ մարզում անցկացրել գնդակով:

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 37-րդ տուրի խաղին, որը կկայանա մայիսի 14-ին Լոնդոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 19:30-ին:

Հիշեցնենք, որ Էնթոնի Ջոշուան ապրիլի 29-ին տեխնիկական նոկաուտով հաղթել էր աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում