15:26  ,  13 մայիսի, 2017

Մադրիդ. Աշխարհի նախկին առաջին ռակետների դիմակայության սպասումով

Թենիսի Մադրիդի մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցեն աշխարհի նախկին առաջին ռակետներ, իսպանացի Ռաֆայել Նադալն ու սերբ Նովակ Ջոկովիչը: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն ուրուգվայցի Պաբլո Կուեվասը եւ ավստրիացի Դոմինիկ Տիմը:

Անցած տարի մրցաշարի հաղթող է դարձել Նովակ Ջոկովիչը: Մրցանակային հիմնադրամը 5.4 միլիոն դոլար է: Եզրափակիչը մայիսի 14-ին է:

Madrid Mutua Open, ATP 1000

Կիսաեզրափակիչ

Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 4) - Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 2)  
Պաբլո Կուեվաս (Ուրուգվայ) - Դոմինիկ Տիմ (Ավստրիա, 8)

Քառորդ եզրափակիչ

Կեի Նիսիկորի (Ճապոնիա, 6) - Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 2)՝ Նիսիկորին հրաժարվել է
Պաբլո Կուեվաս (Ուրուգվայ) - Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 3:6, 6:0, 6:4
Դավիդ Գոֆեն (Բելգիա, 9) - Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 4)՝ 6:7 (3), 2:6
Բորնա Չորիչ (Խորվաթիա) - Դոմինիկ Տիմ (Ավստրիա, 8)՝ 1:6, 4:6

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս