15:30  ,  12 մայիսի, 2017

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ շաբաթվա խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ՈւԵՖԱ-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի արդյունքում կազմված խորհրդանշական հավաքականում: Վիգոյի «Սելտայի» դեմ խաղում (1:1) Հայաստանի հավաքականի ավագը մեկնարկային կազմում հանդես էր եկել 77 րոպե եւ անգլիական ակումբի կազմում ամենաակտիվներից մեկն էր դաշտում:

Դարպասապահ. Սերխիո Ալվարես («Սելտա»):

Պաշտպաններ. Անտոնիո Վալենսիա («Մանչեսթեր Յունայթեդ»), Քենի Տետե («Այաքս»), Դավինսոն Սանչես («Այաքս»):

Կիսապաշտպաններ. Մարուան Ֆելաինի («Մանչեսթեր Յունայթեդ»), Նաբիլ Ֆեկիր («Լիոն»), Մաքսիմ Գոնալոն («Լիոն»), Պիոնե Սիստո («Սելտա»), Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ»):

Հարձակվողներ. Ալեքսանդր Լյակազեթ («Լիոն»), Կասպեր Դոլբերգ («Այաքս»):

Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում ընդգրկել է նաեւ Whoscored-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչում խաղալու են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Այաքսը»: Հոլանդական ակումբը եվրագավաթների եզրափակիչում նախորդ անգամ հանդես եկել է 1996-ին:

Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով