15:02  ,  12 մայիսի, 2017

Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի եզրափակիչների մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղերի մրցավարներին:

Մադրիդի «Ռեալի» ու Թուրինի «Յուվենտուսի» միջեւ հունիսի 3-ին Քարդիֆում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչի գլխավոր մրցավար է նշանակվել գերմանացի Ֆելիքս Բրիխը: Եզրերում նրան կօգնեն Մարկ Բորշն ու Շտեֆան Լուպը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու Ամստերդամի «Այաքսի» միջեւ մայիսի 24-ին Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կսպասարկի սլովենացի Դամիր Սկոմինան, որին եզրերում կօգնեն Յուրե Պրապրոտնիկն ու Ռոբերտ Վուկանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով