12:53  ,  12 մայիսի, 2017

Միշա Ալոյանը հաղթանակով է մեկնարկել պրոֆեսիոնալ ռինգում

Ռուսաստանցի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել է հաղթանակով:

Կեմերովոյում կայացած 10 ռաունդանոց մենամարտում 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Նիկարագուան ներկայացնող Յադեր Կարդսոնին եւ նվաճել WBA-ի մայրցամաքային գոտին։ 

«Բոլորդ տեսաք, որ հեշտ մենամարտ չէր, քանի որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները նորամուտը նշում են 4 ռաունդանոց մենամարտում: Իսկ ես միանգամից սկսեցի 10 ռաունդանոց մենամարտով: Առաջիկայում կփորձեմ ձեզ ուրախացնել ավելի գեղեցիկ մարտերով»,- մենամարտից հետո ասել է Միշա Ալոյանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում