17:40  ,  11 մայիսի, 2017

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման 2 հավակնորդները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները: Մրցանակին հավակնում են Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը եւ Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսն» ու «Ռեալը» դուրս են եկել եզրափակիչ: Կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումներում «Ռեալը» 1:2 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին», սակայն պայքարը շարունակում է առաջին խաղում 3:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ, իսկ «Յուվենտուսը» 2:1 հաշվով հաղթել է «Մոնակոյին» (առաջին խաղում եւս հաղթել էր՝ 2:0):

Լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը կավարտվի մայիսի 12-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում