10:22  ,  11 մայիսի, 2017

Տիգրան Քոթանջյանը բրոնզե մեդալ է նվաճել Տաշքենդում

Տիգրան Քոթանջյանը դարձել է Տաշքենդում անցկացված Ազգամովի 11-րդ շախամատային հուշամրցաշարի բրոնզե մեդալակիր:

Հայաստանի ներկայացուցիչը 9 հնարավորից վաստակել է 6․5 միավոր: Մրցաշարի հաղթող է դարձել Ալեքսանդր Բորտնիկը, որը վաստակել է 7․5 միավոր: Նույնքան միավոր ուներ նաեւ Կիրիլ Ստուպակը, որը լրացուցիչ ցուցանիշներով գրավել է երկրորդ տեղը:

Մրցաշարին մասնակցել են 15 երկրի 95 շախմատիստներ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում