16:11  ,  10 մայիսի, 2017

«Յուվենտուսի» «չոր» շարքը երկրորդն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ

Թուրինի «Յուվենտուսը» գրանցեց Չեմպիոնների լիգայում դարպասն անառիկ պահելու տեւողության երկրորդ ամենաերկար ցուցանիշը:

«Մոնակոյի» 18-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղի 69-րդ րոպեին գրավելով «Յուվենտուսի» դարպասը, ընդհատեց Իտալիայի չեմպիոնի «չոր» շարքը, որը տեւեց 690 րոպե: Նախորդ անգամ թուրինցիները Չեմպիոնների լիգայում գոլ բաց թողել էին իսպանական «Սեւիլիայի» դեմ 2016-ի նոյեմբերի 22-ին կայացած խաղում (3:1): Այդ խաղերում «Յուվենտուսի» դարպասը պաշտպանել է 39-ամյա Ջանլուիջի Բուֆոնը, միայն Զագրեբի «Դինամոյի» հետ մրցավեճում հանդես է եկել բրազիլացի դարպասապահ Նետոն, գրում է ESPN-ը:

«Յուվենտուսն» այդ ցուցանիշով շրջանցեց իտալական «Միլանին», Ամստերդամի «Այաքսին» ու Լոնդոնի «Չելսիին»՝ բարձրանալով երկրորդ տեղ: Այդ ցուցանիշով Չեմպիոնների լիգայում ռեկորդակիր է Լոնդոնի «Արսենալը», որը 2005/06 մրցաշրջանում գոլ բաց չի թողել 995 րոպե:

«Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը դարձավ եվրագավաթներում 150 հանդիպում անցկացրած 10-րդ ֆուտբոլիստը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում