23:33  ,  9 մայիսի, 2017

Չեմպիոնների լիգա. «Յուվենտուս» - «Մոնակո». Առաջին խաղակեսից հետո

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Յուվենտուսը» Թուրինում ընդունել է Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոյին»: Առաջին խաղակեսից հետո իտալական թիմը հաղթում է 2:0 հաշվով: 33-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի փոխանցումից հետո խորվաթ Դանիել Սուբաշիչի պաշտպանած դարպասը գրավեց խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը: 44-րդ րոպեին աչքի ընկավ նաեւ Ալվեսը, որն անկյունայինի խաղարկումից հետո հեռվից կատարած հարվածով անակնկալի բերեց Սուբաշիչին՝ 2:0:

Ընդմիջում է:

Հիշեցնենք, որ Մոնակոյում տեղի ունեցած առաջին խաղում Իտալիայի չեմպիոնները հաղթել են 2:0 հաշվով:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում, առաջին խաղակես

«Յուվենտուս» - «Մոնակո»՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 2:0)

Մարիո Մանջուկիչ, 33, Դանիել Ալվես, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում