09:51  ,  10 մայիսի, 2017

Հայտնի պոռնոստուդիան դատի է տվել NBA-ի աստղին

X-art պոռնոստուդիայի հիմնադիրներ Կոլետ եւ Բրիգամ Ֆիլդերը դատական հայտ են ներկայացրել «Մայամիի» բասկետբոլիստ Քրիս Բոշի ու նրա կին Էդրիենի դեմ, գրում է TMZ-ը:

Նախորդ տարի պրոդյուսորները 138 հազար դոլարով վարձակալել էին Բոշին պատկանող առանձնատունը՝ Մայամիում նկարահանումների համար: Սակայն տան հակասանիտարական պայմանները նրանց թույլ չեն տվել անցկացնել նկարահանումներ: Նշվում է, որ թունավոր բորբոսները, առնետների հետքերը եւ ջրմուղի խնդիրները խախտել են Ֆիլդերի ծրագրերը: Նրանք մտադիր են դատարանի օգնությամբ վերադարձնել 92 հազար դոլար, ինչպես նաեւ փոխհատուցում ստանալ կորուստների համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում