17:22  ,  9 մայիսի, 2017

Պիկեին սուլել են Մադրիդի մրցաշարի ժամանակ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին սուլել են թենիսի Մադրիդի «Մասթերս» շարքի մրցաշարի ժամանակ: Կատալոնացի ֆուտբոլիստը ներկա է եղել իսպանացի Դավիդ Ֆերերի եւ ռուս Միխայիլ Կուկուշկինի միջեւ մրցախաղին:

Երբ տեսախցիկները նկարել են կատալոնացի ֆուտբոլիստին, ստադիոնում հավաքված երկրպագուները վանկարկել են «Կեցցե Մադրիդը»:

Հիշեցնենք, որ Պիկեն բազմիցս սկանդալային հայտարարություններ է արել Մադրիդի «Ռեալի» հասցեին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում